Ասատրյան Տաթևի բարեհոգության ու մարդկային հատկանիշների մասին վերջերս շատ է խոսվում։ Հատկապես շատերին հուզել է փաստը, որ Տաթևը մեծացել է առանց ծնողական ներկայության։
Յութուբում կա տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Տաթևը մոտ ինը տարի առաջ մասնակցել «Ձայնը» հանրահայտ երաժշտական նախագծի երկրորդ եթերաշրջանին, որի ժամանակ նրա կատարումը հավանել ու պտտվել է Միքայել Պողոսյանը։
Ժյուրիի մյուս անդամները պարզապես հիացած ունկնդրել են Տաթևի կատարումը ու վերջում շնորհավորել նրան։ Այդ ժամանակ Տաթևը ավագ դպրոցի աշակերտուհի է եղել, որը ընդունվել է Երգի պետական թատրոն։
Հատկանշական է, որ Տաթևը տեսանյութի մեջ պատմել է իր մայրիկի մասին՝ մեջբերելով նրա խոսքերը, որ Տաթևը դեռ մանկուց սիրել է երգը ու հանգստացել է միայն երգի ներքո։ Բացի այդ, Տաթևը պատմել է նաև, որ իրենք պատրաստվել են երկրից դուրս գնալ, բայց յադ երաժշտական նախագծի իր հաջողությունը պատճառ է դարձել, որ նա մնա երկրում։ Տեսանյութը՝ կից։