Ահա թե ինչ զվարճալի տեսանյութ է հրապարակել Մոնիկա Նազարյանը Աշոտ Ղազարյանի հետ

Աշոտ Ղազարյանը տարբեր սերնդի ներկայացուցիչների համար եղել ու շարունակում է մնալ հումորի էտալոն։ Նրա մասնակցությամբ հումորային տեսանյութերը և հանրահայտ անեկդոտների էկրանավորումը մշտապես դիտվող ու ռեյտինգային են։

Մոնիկա Նազարյանը, որ մեծացել է Աշոտ Ղազարյանի հումորային տեսանյութերի ներքո ծիծաղելով, միշտ երազել է անձամբ նկարահանվելու մեծ հումորիստի հետ որևէ հոմորային տեսանյութի մեջ։ Ահա ավելի հասուն տարիքում նա ի կատար է ածել իր երազանքը։

Մոնիկան տեսանյութ է հրապարակել հանրաճանաչ հումորիսի հետ՝ էկրանավորելով հանրահայտ հումորներից մեկը։ Իր տեղադրած տեսանյութին կից Մոնիկան գրել է հետևյալ մեկնաբանությունը․ «Ձեզ բարի օր ու լավ եմ մաղթում։

Մեծատառով մարդ ու իր գործի վարպետ սիրված դերասան Աշոտ Ղազարյանի հետ փոքրիկ մանրապատում»։ Մոնիկան տեսանյութի մեջ ցույց է տալիս նաև իր արտիստական տաղանդը։ Իսկ թե ինչքանով է սիրված երգչուհու մոտ ստացվել հանդես գալ դերասանի կարգավիճակում, կարող եք դիտել կցված նյութի մեջ։

Рейтинг
( 5 оценок, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: