«Ես լսել էի, որ տարիների հետ տան պահած շունը նմանվում է տիրոջը, կամ հակառակը: Բայց, որ շունը ունենում է ճիշտ տիրոջ առողջական խնդիրները․․․»

Հանրաճանաչ հաղորդավարուհի Զառա Արամյանը գրել է իր սիրելի շան խնդիրների մասին՝ նշելով, որ դրանք զարմանալիորեն նման են իր խնդիրներին։ Այդ մասին նա գրել է հետևյալը․

«Ես լսել էի, որ տարիների հետ տան պահած շունը նմանվում է տիրոջը, կամ հակառակը: Բայց, որ շունը ունենում է ճիշտ տիրոջ առողջական խնդիրները, դա ինձ համար այսօր բացահայտություն էր: Միմիս ունի սրտի հենց իմ՝ սրտի митральный клапан֊ի խնդիրը:

Բայց ի տարբերություն մարդկանց, շների մոտ այն ավելի հեշտ, դեղորայքով անցնում է, իսկ մարդկանց մոտ արվում է բաց եղանակով վիրահատություն: Այսօրվանից Միմիս խմելու է այդ հրաշք գործող դեղը, հուսամ այն շուտ կբժշկի Միմիին։

Անչափ շնորհակալ եմ «Vetline» կլինիկայի ողջ անձնակազմին այդքան պրոֆեսիոնալ, գթասեր, բարի լինելու համար, իսկ բժիշկ Գոհար Ազատյանը դը բեստն է, հիրավի լավագույնը»,- իր գրառումը եզրափակել է Զառա Արամյանը՝ կցելով լուսանկարներ կլինիկայից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: