Վաչե Ամարյանը, որ գեղեցիկ, բազմանդամ ընտանիք ունի, ամիսներ շարունակ ընտանիքի անդամներից հեռու էր գտնվում, քանի որ աշխատում էր Ամերիկայում։ Մինչ երգիչն Ամերիկայից տեսակապով էր շփվում կնոջ և երեխաների հետ, ընթանում էր նրա նոր առանձնատան կառուցումը։
Ահա երգիչը մեծ ուրախություն տեղեկացրել է, որ իրենց ընտանիքի առանձնատունը արդեն իսկ կառուցվել է և այն պատրաստ է ընդունել իր բնակիչներին։ Վաչեն տեսանյութ է պատրաստել, որտեղ երևում է, թե ինչպես է նա շրջում տանը։
Նա իր պատրաստած տեսանյութին կից գրել է, որ Ալեքսի, Սերյոժիկի և Վիկայի սեփական տունը տեղափոխվեցի։ Տեսանյութի մեջ երևում է, որ երգչի տունը բավականին շքեղ է ու գեղեցիկ։ Այն ունի բոլոր հարմարությունները։
Առկա է լողավազան, բացօթյա և փակ հանգստի գոտիներ։ Վաչեի նոր առանձնատան ընդհանուր պատկերը ներկայացնող տեսանյութը, որը հենց երգիչն է պատրաստել, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։