Մեղրով տորթի այս նոր տարբերակն աչքի է ընկնում նրբահամությամբ ու հրաշալի տեսքով:

Բաղադրիչները միավորելուց ու գոլորշու վրա համասեռության բերելուց հետո վերցնել գոլորշուց, ավելացնել սոդայի ու քացախի խառնուրդ: Հետո զանգվածի վրա մաղել ալյուր, ստանալ ոչ շատ պինդ խմորային մասսա: Այն մոտավորապես բլինչիկի խմորի թանձրություն պետք է ունենա:

Ոչ թանձր խմորային մասսան տարածել ստվարաթղթի վրա շատ բարակ, գրեթե 1 մմ հաստության շերտով: Սրա վրա բովված, մանրատած ընկույզ տարածել ու թխել:

Նշված քանակության բաղադրիչների միախառնումով ստացված խմորից մոտ 7-8 նմանօրինակ շերտեր կարելի է ստանալ:

Շերտերը քիչ սառելուց հետո հեռացնել ստվարաթղթերը, շերտերը բերել համաչափ տեսքի և նախաձեռնել դրանց միավորումը կրեմով:

Օգտագործելու ենք երկու տեսակի կրեմ: Մի տեսակը կարագի և եփած խտացրած կաթի խառնուրդ է լինելու, մյուս տեսակը՝ թթվասերի և մեղրի խառնուրդ: Մի շերտին քսել մուգ կրեմը, մյուս շերտին՝ սպիտակը:


Վերջում կրեմապատ տորթի մակերեսը պատել շերտերի խմորից ստացված փշրանքներով:
