Սարգսյան Լիլիթը ավելի հաճախակի բացասական կերպարային դերերով է հանդես եկել՝ իր անհատականությանը բացասական ընկալման պատճառի առիթ տալով։ Լիլիթի համար անընդունելի է, որ երբեմն հեռուստադիտողները չեն կարողանում տարբերակել արտիստուհու անհատականությունը կերպարի բնույթից։
Լիլիթի համար անընդունելի են հատկապես իր բարոյականությանը պիտակավորող մեկնաբանությունները։ Լինելով համարձակ անհատ՝ Լիլիթը հաճախ է գնում իր որոշումների հետևից։ Նա իր կենսափորձի շնորհիվ եկել է այն գիտակցական մտածողության, որ իր կյանքում ամենավստահելի ու անշահախնդիր մարդը մայրն է։
Լիլիթի համար անբացատրելի ու ծանր է եղել իր հորեղբոր մահը։ Լիլիթի հորեղբայրը պատերազմի ժամանակ է մահացել։ Նա այդ փուլում նաև նկարահանվել է ֆիլմում։ Փորձել է թաքցնել իր էմոցիաները, որ այլոց անհարմարություն չպատճառի։
Լիլիթը խոստովանում է, որ իր սխալներից այդպես էլ խրատներ հավաքել չի սովորել։ Նա երբեմն հայրիկի հետ վիճել է, բայց ի վերջո հասկացել է հայրիկին՝ ընդունելով իր սխալը։