Այսօր լեգենդար ու փառապանծ ուղի անցած ազատամшրտիկ Պետրոս Ղևոնդյանը կբոլորոր ծննդյան 60 տարին: Նա Արցախի հերոս է, ով առավելաբար հանրահայտ է Պետո անունով: Պետոն ծնվել է Պռոշյան համայնքում:
Ժամանակին Պետոն ակտիվորեն մասնակցել է արցախյան ազшտագրական մшրտերին՝ լինելով Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալը, ապա նաև Պռոշյանի կամավորական ջոկատի հրամանատարի փոխարինողը:
Պետոյի հրամանատարության ներքո եղած գումարտակը հրաշալի գործունեություն է ծավալել, նշանակալի հաջողություններ ու ձեռքբերումներ է ունեցել: 1994 թվականի փետրվարի տասնչորսին ծավալված թեժ մшրտերից մեկի ժամանակ Պետոն սովորականի պես օգնության է շտապել ընկերոջը, ով վիրավորում էր ստացել:
Հենց այդ ժամանակ էլ նա ստանում է մահացում վիրավորում՝ անմահանալով հավերժ: Երիտասարդ ազատամարտիկը ԵՊՀ-ի ռադիոֆիզիկայի ֆակուլտետն էր ավարտել: Նրա պատվին են անվանակոչվել Պռոշյան ու Եղեգնուտ համայնքների դպրոցները:
Պետոյի անունն է կրում ԵՊՀ-ի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկը, ինչպես նաև Տիգրանավան գյուղի դպրոցը։