Իսպիրյան Տարոնը, որն իր արտաքինի ատճառով առավելաբար հայտնի է Պոնչ մականվամբ, տարիներ շարունակ հանդես է գալիս հումորային սթենդափերում, ակումբներում՝ ներկայանալով որպես ինքնատիպ արտիստ։
Ծնունդով Արցախից տաղանդավոր դերասանուհի Թամարա Պետրոսյանը դերասանության ավելի մեծ փորձառություն ունի։ Նրան կարելի է տեսնել ֆիլմերում, ներկայացումներում, ակումբներում։
Երկու արտիստներն էլ որևէ առիթով իրենց անձնական կյանքի մասին մանրամասներ չեն պատմել՝ մշտապես սահուն շրջանցելով այդ թեմայով հարցերը։ Չնայած համացանցում բուռն քննարկվում է նրանց համատեղ սիրավեպը, նրանք որևէ առիթով դրան չեն անդրադարձել։
Վումենս քլաբի ներկայացումներում այս արտիստները հաճախ են միմյանց հետո հանդես գալիս։ Ներկայացումներից մեկի ժամանակ արտիստները բեմադրել են ամուսնության առաջարկ։ Պոնչն ամուսնության առաջարկ է անում Թամարային։
Ի՞նչն է հետաքրքիր այս դրվագում։ Պոնչը մատանիի փոխարեն ամուսնության առաջարկ է անում՝ նրան հավկիթ նվիրելով։ Թե ինչպես է տեղի ունենում այդ դրվագը և ինչպես է արձագանքում Թամարն, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։