Խորեն Լևոնյանը հայտնի ու սիրելի է ոչ միայն որպես դերասան, այլ նաև՝ որպես երգիչ։ Արտիստը երգերի ընտրության հարցում խսիտ նրբանկատ ու բծախնդիր է։ Նրա մատուցած ստեղծագործությունները միշտ ճաշակով ու որակով գործեր են։
«Կենա՛ցդ, եղբա՛յր» երգը նվիրված է երբայր ընկերներին։ Սակայն, այս դեպքում, ցավոք, երգը անմահացած ընկերներին է նվիրված։
Խ․ Լևոնյանի յաս հուզիչ կատարումը ևս առանձնանում է իր ոգեղենությամբ և մեծ էմոցիոնալ արտահայտությամբ։ Երգը, որ ներկայացնում է Խ․ Լևոնյանը, հեղինակել է վերջերս արցախյան պшտերազմում թանկագին տղային կորցրած Դավիթ Ամալյանը։
Երգի յուրաքանչյուր խոսք ու միտք խորապես ապրված է, ու այն արտահայտում է հարազատի կորստից առաջացած անամոք ցավն ու վիշտը։ Խ․ Լևոնյանի մատուցմամբ հնչող «Կենա՛ցդ, եղբա՛յր» անչափ հուզիչ ու գեղեցիկ երգը՝ ստորև։