Ինչպիսի՞ն է եղել Երևանը 47 տարի առաջ․ բացառիկ կադրեր, որոնք արվել են գերմանացի զբոսաշրջիկի կողմից

Երևանն իր ինքնատիպ տեսարաններով ու բնաշխարհով միշտ էլ հետաքրքրել է զբոսաշրջիկներին։ Հաճախ են արտասահմանցիները հետաքրքրություն դրսևորում մեր մայրաքաղաքի նկատմամբ։ Այդ հետաքրքրությունը եղել է նաև տարիներ առաջ, երբ Երևանը Խորհրդային մեծ երկրի մայրաքաղաքներից մեկն էր։

Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկ, ում անունը Գերհարդ է եղել, իր լուսանկարչական ապարատով բացառիկ կադրեր է արձանագրել Երևանյան փողոցներից։

Կադրերում երևանյան տեսարաններ են, որոնք արվել են շուրջ քառասունյոթ տարի առաջ։ Երևանյան փողոցները այնքան էլ ծանրաբեռնված չեն, ինչպես հիմա է։

Կադրերում երևում են Երևանի զարդ համարվող հիմնական ճարտարապետական կառուցները։ Հրապարակում դեռ կանգնած է Լենինի հայտնի, բարձրադիր արձանը։

Սակայն այս կադրերում բացակայում է հրապարակում այժմ կանգնած կառավարության նոր շենքը, որն այն ժամանակ դեռևս կառուցված չի եղել։

Կադրերում երևում է նաև ինքնատիպ ճարտարապետական կառույցով աչքի զարնող «Երիտասարդական» անունով հայտնի հյուրանոցը, որն այսօր այլևս չկա և պատմություն է դարձել։

Рейтинг
( 3 оценки, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: