Քրիստինե Օրբակայտեն հոր ծննդյան օրվա առիթով հրապարակում է արել։ Նա տեղադրել է իր և հայրիկի վաղ շրջանի լուսանկարներից մեկը՝ գրելով․ «Ծնունդդ շնորհավոր հայրիկ, հիշում եմ, որ դու ինձ տարել էիր Տոնածառի հանդես»։
Քրիստինեի հայրը Միկոլաս Օրբակաս, ով մասնագիտությամբ կրկեսի ու էստրադայի արտիստ է և ազգությամբ լիտվացի է։ Նա բոլորում է ծննդյան յոթանասունյոթ տարին։ Միկոլասը մտերիմ հարաբերություններ է պահպանում դստեր՝ Քրիստինա Օրբակայտեի և տասնամյա թոռնուհի Կլաուդիայի հետ։
Միկոլասն ու Ալլա Պուգաչովան իրար հետ ապրել են չորս տարի, որից հետո բաժանվել են։ Սկզբնական շրջանում Ալլան բավականին բարկացած է եղել Միկոլասի վրա և թույլ չի տվել, որ նա շփվի իր դստեր հետ։
Սակայն հետո՝ տարիներ անց, Ալլան մտափոխվել է և թույլ է տվել, որ Միկոլասը շփվի Քրիստինայի հետ։ Դրանից հետո հոր և դստեր հարաբերությունները բավականին ջերմ են, Քրիստինան հորը օգնում է նաև ֆինանսապես։