Ասատրյան Տաթևի անհատականությունն ու մարդկային բարձր հատկանիշները բացահայտվել են վերջերս։ Շատերի մոտ առանձնահատուկ հետաքրքրություն է ձևավորվել գեղեցկուհի երգչուհու անձի նկատմամբ հատկապես այն բանից հետո, երբ նա իր մանկության դժվարությունների մասին անկեղծ խոսեց։
Պարզվում է՝ Տաթևն ունի ընտանիք։ Նա ամուսնացած է Նարեկ Ստամբոլցյանի հետ։ Նրանք իրար հանդիպել են 2015 թվական։ Նկատելով Տաթևի տաղանդը՝ Նարեկը նրա հետ միասին սկսել է համագործակցել։ Նարեկի ճիշտ պրոդյուսերական աշխատանքի շնորհիվ Տաթևի հաջողություններն ընդլայնվել են։
Ամուսինները միասին հաճախ աշխատանքային ճամփորդությունների են մեկնում։ Սփյուռքում Տաթևին մեծ սիրով են դիմավորում և ընդունում։ Նարեկն այդ հանգամանքը կապում է այն փաստի հետ, որ Տաթևի երգացանկում շատ են հայրենասիրական կատարումները։
Նարեկը նաև երբեմն գրում է Տաթևի համար երգեր, հեղինակում երգերի մեղեդիները։ Տաթևի ու Նարեկի համագործակցության, ծանոթության և այլ մանրամասների մասին կարող եք դիտել կցված նյութի մեջ։