Երևան․ հեռվում Երիտասարդական պալատը, Խանջյան փողոցի տրամվայը և Գետառը

Երևանյան հին այս տեսարանն ասես հեքիաթից վերցրած մի գեղեցիկ հատված լինի։ Շատերն իհարկե կհիշեն, թե ինչպիսի գեղեցիկ ժամանակներ էինք մենք ապրում հատկապես այն տարիներին, երբ ամեն ինչ իսկապես նոր ծաղկուն շրջանում էր գտնվում։

Այն ամենն, ինչն հենց վերաբերվում էր նաև մեզ անհնար կլիներ չգնահատել և մեր օրերում նաև դրան չկարոտել։

Տարիներն ինքնին շատ բան են փոփոխել մեր քաղաքում։ Շատ փողոցներ ասես այժմ այնքան ձևափոխված են, որ հնարավոր չէ գեթ մեկ պահ անգամ վերանայել այդ ամենը։ Նոր խանութներ, կրպակներ, դեղատներ, հյուրանոցներ և սրճարաններ։

Ամեն քայլափոխի ասես շարունակվել են նորովի կերպ մատուցվել մեր գեղեցիկ փողոցները։ Սակայն փոքրիկ մի քանի գողտրիկ անկյուններ ասես մնացել են պարզապես հիշեցնող, որոնք մեր հին քաղաքի շունչն են պարզապես հաղորդում։

Հայտնի Արամի փողոցը, Կոնդը, Բուզանդի հասցեն և կրկին մի քանի այլ տեղերում ասես մինչ օրս պահպանվել են այնպսիի շենքեր, որոնք ամբողջապես արտացոլում են հենց մեր սիրելի քաղաքի իսկությունը։

Ետ գնալով իհարկե անցյալ քչերն ասես կհիշեն այն գեղեցիկ գետառը, որն իր հետաքրքիր տեսքն էր հաղորդում նաև մեր քաղաքին և հենց այդ գեղեցիկ տեսարանն էլ առավել քան ամբողջական էր դարձնում նաև շատերիս այդչափ սիրելի Երիտասարդական պալատը, ինչպես ժողովուրդն է սիրում ասել՝ Կուկուռուզնիկը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: