Հանրահայտ դերասան Սամվել Դանիելյանը Անահիտ Հարությունյանի հետ հարցազրույցում անկեղծ մանրամասներ է պատմել իր ու տիկնոջ հաղթահարած դժվարությունների, ընտանիքի ձևավորման ճանապարհին հանդիպած սթրեսների մասին։
Սամվելը իր և Սիրանուշի ձեռքբերումները, հաջողությունները համատեղ ձեռքբերում և հաջողություն է համարում՝ ասելով, որ դրանից երկուսն էլ հավասարապես ուրախանում են, քանի որ երկուսն էլ իրենցն են դա համարում։
Սամվելը հիշել է նաև, թե ինչ դժվարությամբ է Սիրանուշը լույս աշխարհ բերել իրենց առաջնեկին։ Նրա վիճակը այնքան վատ է եղել, որ ամիսներ շարունակ գտնվել է բժշկական հսկողության ներքո։ Այդ փուլում նա միայն ջուր է խմել։
Սամվելը հիշում է նաև իր ապրումները, երբ լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը։ Նա պարզապես շնորհակալություն է հայտնել իր առաջնեկին, որ իրեն ծնող է դարձրել։
Մինչ հարցազրույցի վերջնական հատվածի հրապարակվելը կարող եք Սամվելի հարցազրույցի ուշագրավ դրվագները դիտել կցված նյութի մեջ։