Շերտերով այս թխուկների ստացման համար հարկավոր է.
Վաղօրորք քիչ դրոժի ու շաքարի զուգադրությամբ կաթնային խառնուրդ սարքել: Պետք է, որ կաթը լինի մի քիչ տաքոտ: Այս կաթնադրոժային խառնուրդին թողնենք հանգստի:
Ծավալը մի փոքր ավելացրած ու հանգստացած կաթնային խառնուրդին ավելացնում ենք մյուս նշյալ մթերային բաղադրիչները: Խառնելով բերում ենք միասեռության: Ալրային բաղադրիչի հավելումից հետո մասսան կրկին քառասուն րոպեով հանգստի ենք ուղարկում՝ վրան ցելաֆոն գցելով:
Քառասուն րոպե անց հանգստացած մասսան գրտնակելով վերածենք բարակոտ շերտի: Շերտի ուղիղ կեսի վրա շաքար ենք ցանում: Մյուս կեսը եզրից բռնելով վրա ենք բերում:
Կիսալուսնաձև զանգվածը բոլոր եզրերը մատով սեղմելով կպցնում ենք իրար: Նույն գործողությունը կրկնում ենք արդեն կիսալուսնաձև զանգվածի վրա՝ նորից գրտնակով բացելով:
Պրոցեդուրայի երեքանգամյա կրկնությունից հետո վերջին անգամ արտաքին երեսը դարձյալ շաքարապատում ու գրտնակում ենք, ապա ձևավոր կտրվածքներ անող դանակով փոքրիկ ուղղանկյունիկներ ստանում՝ ուղարկելով քսանրոպեանոց թխման: