Դվին հյուրանոցային համալիրում կազմակերպվել և իրականացվել է ակրոբատիկ պարային բեմադրություն, որն ուղեկցվել է հետաքրքիր ռեժիսորական լուծումներով։ Այդ բեմադրությանը հրավիրվել և ներկա են գտնվել նաև հանրահայտ մարզիկներ Դարչինյան Վիկն ու Արթում Աբրահամը։
Նրանք ներկայացմանը ներկայացել են իրենց տիկնանց հետ։ Ներկայացումն առիթ է դարձել, որ երկու լեգենդար մարզիկները հանդիպեն և շփվեն իրար հետ։ Վիկ Դարչինյանի տիկինը՝ Ջավահիրը, իր հարթակում լուսանկար է տեղադրել այդ հանդիպումից։
Նրա տեղադրած լուսանկարում Արթուր Աբրահամն իր տիկնոջ, իսկ Վիկ Դարչինյանն էլ իր տիկնոջ հետ է։ Լուսանկարին կից Ջավահիրը, որ մասնագիտությամբ սցենարիստ ու պրոդյուսեր է, ներկայացման մասին իր տպավորությունների մասին գրել է հետևյալը․
«Մեր Երեւանին ճաշակ թելադրող Դվին հյուրանոցային համալիրում միշտ յուրահատուկ եւ հետաքրքիր երեկոներ են։ Այս անգամ ակրոբատիկ պարային բեմադրություն էր ռեժիսորական աննախադեպ լուծումներով»,- իր տպավորություններն արտահայտող հակիրճ գրառումը եզրափակել է Ջավահիրը։