Վահե Տեր-Մինասյանը գեղեցիկ ու լուսավոր ընտանիքն ու հետաքրքիր ժամանցո շատերի ուրախության պատճառն է դարձել վերջին տարիներին։
Հենց դա է նաև պատճառը, որ բժիշկը սիրով ու նրբանկատությամբ դժվարին օրերին հանրայնացնում է իր լուսավոր ընտանիքի հետ ունեցած ժամանցից որոշ կադրեր՝ փորձելով մեղմել մռայլ տրամադրությունների գորշությունը։
Վահեն սիրում է իր ունեցած շատ քիչ ազատ ժամանակահատվածը տրամադրել բալիկների հետ հետաքրքիր պահեր ունենալուն։ Հենց այդ պահերն են նրա համար ամենից սիրելի պահերը։
Վահեն տեղադրել է հերթական հաճելի լուսանկարը, որն արվել է հանգստյան օրվա առավոտյան։ Լուսանկարում երևում է, թե ինչպես են Վահեի փոքրիկ զավակները հավաքվել հայրիկի շուրջը։
Նրանք պառկել են իրենց հայրիկի կողքին՝ չցանկանալով վեր կենալ։ Բժիշկը այդ լուսանկարն այսպես է վերնագրել․ «Ալարկոտ կատուների հանգստյան օրը»։
Այս հրապարակման ներքո բժշկի հետևորդները հերթական հիացական մեկնաբանություններն են թողել նրա ու նրա ընտանիքի անդամների հասցեին։