Վերջում անգամ կոնֆերանսներին եք միասին գնում, Բա ես սենց տղա էի․ Վահե Մինասյանի հրապարակումը

Վահե Տեր Մինասյանի ընտանիքը, ինչպես առիթ ունեցել ենք ներկայացնելու և շատերն էլ գիտեն, բժշկական է։ Վահեի կինը՝ Լուսինեն, ամուսնու գործընկերուհին է, մասնագիտությամբ բժիշկ է, որը երեխաների փոքր լինելու պատճառով ժամանակավորապես չէր զբաղվում այդ մասնագիտությամբ։

Ժամանակի հետ բալիկների մեծանալուն զուգահեռ Լուսինեն ամուսնու օգնությամբ կամաց-կամաց վերադառնում է մասնագիտական ասպարեզ՝ դառնալով նրա լիարժեք գործընկերը։

Վահեն ու կինը Իտալիայի Հռոմ քաղաքում մասնակցել են մասնագիտական գիտաժողովի, որի ընթացքից համատեղ լուսանկար է հրապարակել Վահեն։ Նա լուսանկարը իրեն բնորոշ նուրբ հումորով է մեկնաբանել, որն էլ ջերմ է ընդունվել հետևորդների շրջանակում։

Աշխատանքային այցի և կոնֆերանսի մասին բժիշկը հումորով գրել է հետևյալը․ «Սկզբից միասին ապրում եք։ Հետո միասին երեխաներ եք մեծացնում։ Հետո սկսում եք միասին աշխատել։ Վերջում անգամ կոնֆերանսներին եք միասին գնում։ Բա ես սենց տղա էի»,- իր հումորային գրառումը եզրափակել է հանրաճանաչ բժիշկը։

Рейтинг
( 24 оценки, среднее 4.42 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: