Սիրելիի անակնկալը հայտնի դերասանուհի Անի Պետրոսյանին. սիրահարների նոր լուսանկարը

Հանրաճանաչ արտիստուհի Անի Պետրոսյանը սկսել է բարձրաձայնել իր երջանկության մասին։ Նա ի վերջո իր կողքին ունի մեկին, որին սիրում է, որի հանդեպ իր զգացմունքները չի թաքցնում, հաճախ ցուցադրում է։ Անիի սիրելին Կոստանդյան Էդգարն է։

Էդգարն Աբովյանից է։ Նա հետանկախության սերնդի այն ներկայացուցիչներից է, որը հետաքրքիր մանկություն է ունեցել ու, ինչպես ինքն է ասում, գրող է դարձել։ Էդգարը ի սկզբանե ցանկացել է լրագրող դառնալ, ապա Թատերական ինստիտուտ է գնացել։

Որքան էլ զարմանալի է, Էդգարն առաջին գեղարվեստական գիրքը տասնվեց տարեկանում է կարդացել։ Սցենատիստական բաժին ընդունվել ցանկացող երիտասարդն ի վերջո Ռեժիսուրայի բաժին է ընդունվել, սակայն այնքան էլ գոհ չէ իր կրթությունից։

Էդգարը դեռ քսաներեք տարեկանում գրել է իր առաջին գիրքը, որին հաջորդել են մյուսները։ Նա բավականին ինքնատիպ մտածողություն ունի, որն էլ հավանաբար գրավել է Անի Պետրոսյանին։ Նրանց մասնակցությամբ ռոմանտիկ կադրերը՝ կից։

Рейтинг
( 2 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: