Երևանում այսպիսի հրաշք, անվճար, առողջարար հանգստի տեղ կա. տեսանյութ

Քչերը գիտեն, որ մեր մայրաքաղաքում կա մի փոքրիկ, առողջարար լիճ, որի ջրի պարունակության մեջ մեծ է աղի քանակի պարունակությունը։ Հենց աղի պարունակության մեծ լինելու պատճառով լիճը առողջարար է և հանգստացնող։

Լիճը գտնվում է հայտնի Սարի թաղ կոչվող թաղամասի ստորոտին։ Այստեղ գալիս են տարբեր առողջական խնդիրներ ունեցող մարդիկ, որոնք լողալուց հետո ոչ միայն մեծ բավականություն են ստանում, այլ նաև բավականին հանգստանում և լիցքաթափվում են։

Լիճը, ցավոք սրտի, այնքան էլ լավ վիճակում չի գտնվում, քանի որ լիճ այցելող մարդիկ այնքան էլ հոգատար չեն լճի մաքրության, շրջակայքի խնամքի հարցերի նկատմամբ։ Մշտական այցելու ականատեսները նշում են, որ իրենք ամեն առավոտ մաքրում են լճի տարածքը։

Բայց կեսօրից հետո լճի մոտակայքում դարձյալ հայտնվում է աղբ․ մարդիկ թողնում են ուտելիքների մնացորդները, որոնք բերել են իրենց հետ։ Լճի մասին պատմող տեսանյութը՝ կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: