«Դե, ե՛ս էլ բռնեցի պանդխտության ուղին, ու ինչպես բոլոր իշխանություններից հիասթափվածները, ես ևս լքեցի իմ հայրենիքը` ավելի լավ կյանքի ակնկալիքով»

Հայաստանյան դժվարին վիճակները շատ անհատների ու ընտանիքների համար առիթ է դառնում, որ նրանք արտերկիր մեկնեն հիմնական բնակության՝ արտագաղթելով ծանր վիճակում գտնվող հայրենիքից։ Այս իրողությունը հաճախ այլոց անհանգստացնում է։

Վերջերս միտում նկատվեց հանրաճանաչ մարդկանց մոտ արտագաղթելու մասին ոչ հավաստի տեղեկություն հայտնելու, որպեսզի ստուգեն արձագանքները։ Այս համատեքստում դերասան Արթուր Բարսեղյանը գրում է․ «Ասում ա օկ ա։ Դե օկ ա` օկ ա։

Դե, ե՛ս էլ բռնեցի պանդխտության ուղին, ու ինչպես բոլոր իշխանություններից հիասթափվածները, ես ևս լքեցի իմ հայրենիքը` ավելի լավ կյանքի ակնկալիքով։ Ցտեսություն, սիրելի Հայաստան։ Հուսամ ամեն ինչ կլավանա մեր երկրում ու կգամ կօգտվեմ։

Հիմա դու տկար ես, մի կերպ առողջացիր, որ գամ ու գրկեմ քեզ, իսկ թե չհաջողվի կազդուրվել, ավելի՛ լավ, կմնամ այլ երկրում` քեզնից հեռու, քեզնից օտար, բայց իբր սերն աչքերումս ու կարոտը սրտումս։ Մի խոսքով, հիմա ՀՀ-ում վատ ա` գնում եմ, հենց լավանա` կգամ բլյա»

Рейтинг
( 3 оценки, среднее 2.67 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: