Անահիտ Կիրակոսյանն իր ու թոռնիկի ժամանցից գեղեցիկ կադրեր է հրապարակել

Գաղտնիք չէ, որ հանրաճանաչ ու սիրելի արտիստուհի Կիրակոսյան Անահիտը ժամանակին ընդունել է իր ամուսնու երկու աղջիկներին և անկեղծորեն սիրել նրանց։ Անահիտը մեծ նվիրվածությամբ է վերաբերվել ու վերաբերվում ամուսնու աղջիկներին, որոնք սիրով իր աղջիկներն է անվանում։

Անահիտի աղջիկներն էլ անկեղծորեն փոխադարձում են Անահիտի սերն ու նվիրվածությունը։ Դեռ շաբաթներ առաջ Անահիտը մեծ ոգևորությամբ հայտնեց, որ արդեն տատիկի կարգավիճակում է։ Նա այնքան սիրով է ստանձնել այդ կարգավիճակը, որ նախանձել կարելի է։

Ինչպես ժամանակին աղջիկներն են սիրով ու ջերմությամբ ընդունել Անահիտի երկու որդիներին, այնպես էլ Անահիտն է սիրով ընդունում Լաուրայի բալիկին։

Երբ արտիստուհու հետևորդները խնդրեցին, որ նա իր թոռնիկի լուսանկարը հրապարակի, Անահիտը պատասխանատվությամբ գրեց, որ կհրապարակի, եթե ծնողները թույլ տան։

Ահա արտիստուհին կադրեր է հրապարակել, որոնցում երևում է թոռնիկը։ Կադրերում Անահիտը պարում է փոքրիկ բալիկի հետ։ Նա կադրերին կից գրել է, որ բալիկն այս անգամ մնացել է տատայի մոտ։

Рейтинг
( 6 оценок, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: