Անհավատալի է բայց այս երկու բաղադրիչից կստացվի շատ թեթև ու համեղ աղանդեր։ Կակաոյով տրյուֆելները դասական համադրություն են, բայց կարող եք նաև պատել սպիտակ կամ կաթնային շոկոլադով, մանրացված պնդուկով կամ նուշով։
Անհրաժեշտ է
Խտացրած կաթ՝ 240 գ
Կակաո՝ 100 գ
Պատրաստման եղանակը
Խտացրած կաթը կաթսայով դնել կրակին և հասցնել մինչ եռման աստիճան։ Տեղափոխել այլ տարրայի մեջ։ Կակաոն մաղել և մաս առ մաս ներմուծել խտացրած կաթի մեջ, խառնել մինչ միասեռ կդառնա։ Զանգվածը շատ թանձր կլինի, այդ պատճառով խառնեք բահիկով շատ ակտիվ։ Կաղապարի մեջ սննդային թաղանթ դնել և տեղափոխել զանգվածը՝ լավ հավասարեցնելով։
Ծածկել սննդային թաղանթով և մի քանի ժամով տեղափոխել սառնարանը։ Երբ լավ սառչի, հանել սառնարանից և կաղապարից տեղափոխել տախտակի վրա։ Առատ պատել կակաոյով։ Մատուցելով որպես կոնֆետ՝ անպայման համով կգերեք բոլորին, ովքեր կճաշակեն այդ հրաշքը։