Ծույլ պիրոգ՝ 7 րոպեում․ անմահական համ ունի

Շատերն են սիրում արագ բաղադրատոմսեր, օրինակ ինչպիսին այս ծույլ պիրոգն է։ Այն պատրաստող կանայք ոչ թե ծույլ են, այլ շատ զբաղված։ Այս բաղադրատոմսը նրանց համար է, ով չունի ժամանակ և ցանկություն երկար մնալ խոհանոցում։ Անմահական համ ու հոտ ունի, անպայման պատրաստեք։

Անհրաժեշտ է

Լավաշ՝ 2-3 հատ

Պանիր՝ 200 գ

Ձու՝ 3 հատ

Կաթ՝ 250 մլ

Սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Թթվասեր՝ 150 գ

Սերուցքային կարագ

Պատրաստման եղանակը

Պանիրը քերել, լավաշը կտրատել ջեռոցի կաղապարի չափով։ Յուղած կաղապարի մեջ դնել մեկ շերտ լավաշը, պատել մեկ գդալ թթվասերով, պանիր ցանել, դնել լավաշի մյուս շերտը։ Շերտերով շարել մոտ 10 հատ։ Ձուն հարել կաթով, ավելացնել սև պղպեղ և լցնել շերտերի վրա, վրայից պանիր ցանել և դնել ջեռոցը 20 րոպեով՝ 200 աստիճանի ներքո։

Տաք վիճակում վրան քսել հալեցրած սերուցքային կարագը։ Ծածկել սրբիչով և թողնել, որ սառչի․ այս դեպքում այն ավելի փափուկ կլինի։
Ի դեպ, պիրոգը կարելի է պատրաստել այնքան շերտերով, որքան ուզում եք։ Որքան շատ են շերտերը, այնքան ավելի բարձր ու գեղեցիկ պիրոգ կստացվի։

Рейтинг
( 5 оценок, среднее 4.2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: