Այսօր լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի 69-ամյա հոբելյանն է։ Քսաներորդ դարի լավագույն ֆուտբոլիստը ծնվել է 1955 թվականի հունվարի 10-ին՝ Երևանում՝ մարզական ընտանիքում։
Նրա հայրը՝ Գեորգի Հովհաննիսյանը ծանրորդ էր, գլխավորում էր Հայկական ԽՍՀ-ի հավաքականը, մայրը՝ մարմնամարզուհի էր։ Ավագ եղբայրը, Խորենի պես, ֆուտբոլէր խաղում, իսկ կրտսերն ընտրել էր հոր ուղին՝ ծանրամարտը և դարձել սպորտի վարպետ։ Խորենի որդին՝ Ժորան, գնացել է հոր ճանապարհով և նույնպես ֆուտբոլիստ է։
Երևանի «Արարատի» կազմում իր մեկնարկային խաղում՝ 1975-ի մարտի 19-ին, նրա թիմը հանդիպել է Մյունխենի «Բավարիա»-ի հետ՝ Չեմպիոնների գավաթի խաղարկության շրջանակներում։ Հայկական ակումբը հաղթել է 1։0 հաշվով։
ԽՍՀՄ առաջնությունում իր մեկնարկային խաղը կայացել է մեկ ամիս անց՝ ապրիլի 16-ին՝ Երևանում։ «Արարատ» — «Դնեպր» խաղում Հովհաննիսյանը 15-րդ րոպեին փոխարինել է Սերգեյ Բոնդարենկոյին։ Հանդիպումն ավարտվել է 3։0 հաշվով՝ հօգուտ հայկական թիմի։
Փայլուն կարիերայի ընթացքում Հովհաննիսյանը հռչակվել է 1976թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն, 1980 թվականի օլիմպիականխաղերի բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ փոխչեմպիոն և գավաթակիր, հետագայում նաև Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։