Հանրահայտ արտիստ Խորեն Լևոնյանը, ինչպես և խոստացել էր, շարունակում է հանդես գալ նոր երաժշտական ստեղծագործությունների ներկայացմամբ՝ արտահայտելով ժողովրդի գիտակից հատվածում կուտակված մտահոգությունն ու ցավը։
Նա նոր երաժշտական ստեղծագործություն է ներկայացրել, որը վերնագրված է «Երդում»։ Երգում երդում է տրվում հանուն հայրենիքի մարտիկ դառնալ ու հավերժ կռվել, տալ արյունը, եթե հարկավոր է։ Նկարագրվում են հետպատերազմյան հոգեվիճակներն ու ապրումները։
Խոսվում է ցավալի իրականության վատ կողմերի մասին։ Երգն ունի երեք հեղինակ։ Երգի հեղինակներն են Հրաչ Քեշիշյանը, Տիգրան Աթայանը և Խորեն Լևոնյանը, իսկ երաժիշտները հինգն են՝ Հոսո Եգանյանը, Վիլյամ Հալաջյանը, Սերգեյ Կարապետյանը, Վահագն Ստեփանյանը և Իշխան Ղարիբյանը։
Երգը ներկայացվում է մշուշապատ, երգի տրամադրությանը համահունչ տեսահոլովակի միջոցով, որը հեղինակել է ռեժիսոր Պետրոս Հովհաննիսյանը, ով նաև սցենարի հեղինակն է։ Խորեն Լևոնյանի ներկայացրած նոր երաժշտական ստեղծագործությունը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։