Այսօր բանասեր, պատմագետ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան յոթանասունիննամյա հոբելյանն է: Լևոն Տեր-Պետրոսյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: Նա մասնագիտությամբ արևելագետ է:
Տեր-Պետրոսյանների ընտանիքը կիրթ ու հավատավոր ընտանիք է. նրանց նախնիները սերում է Կիլիկիայի Պետրոս քահանայից:
Ընտանիքը Հայաստան է տեղափոխվել նրա ծնվելուց մեկ տարի անց: 1960-ական թվականներին նա սկսել է հանդես գալ քաղաքացիական ակտիվությամբ: Էական դեր է ունեցել արցախյան շարժման և ազատամարտի ընթացքի մեջ:
Լևոն Տեր-Պետրոսյանն ամուսնացել է ազգությամբ հրեա, մասնագիտությամբ լրագրող, գերմանագետ Լյուդմիլա Պլեսկովսկայայի հետ:
Նրանք 1975 թվականին մեկ որդի են ունեցել, որին Դավիթ են անվանակոչել: Դավիթն այժմ գործարար է. նա մասնագիտությամբ տնտեսագետ է:
Այժմ Լևոն Տեր-Պետրոսյանը երեք թոռնիկների (Լևոն, Հակոբ, Լուսիա) պապիկ է:
Նա ժամանակակից առաջավոր մտավորականներից է, ում քաղաքական դիրքորոշումն ու հեռատեսությունը մշտապես վերարժևորվում ու վերագնահատվում է, մասնավորապես վերջին շրջանի իրադարձությունների համատեքստում: