Սոֆի Մխեյանն ու Գրիշա Աղախանյանը նոր պրեմիերայով են հանդես եկել․ ահա թե որ երգն են նրանք ներկայացրել

Մխեյան Սոֆին համագործակցելու հարցում շատ ակտիվ ու պատրաստակամ է։ Նա հետաքրքիր համագործակցություն է ունեցել շոու բիզնեսի ինքնատիպ ներկայացուցիչներից մեկի՝ Աղախանյան Գրիշայի հետ։

Նրանք միասին ներկայացրել են լեգենդար երգիչ Արամ Ասատրյանի ամենահանրահայտ գործերից մեկը՝ «Հայ եմ ես» երգը՝ այն մատուցելով յուրովի ու ինքնատիպ եղանակով։ Նրանք ոճային փոփոխությունների են ենթարկել ստեղծագործությունը։

Երգի յութուբյան հրապարակման ներքո Սոֆին գրել է, որ երգը նրանք նորովի են ներկայացրել հատուկ նպատակով՝ ցանկանալով, որ երգը առիթ դառնա, որ երկու սրտեր սիրեն ու գտնեն իրար։ Նրանց նպատակը հայկական սերն ավելացնելն է։

Երգիչները հույս ունեն, որ նորովի սիրո խոստովանությունների վկա է դառնալու առաջիկայում, իսկ ավելի տարիքով անձանց մոտ էլ նոստալգիկ զգացողություններ կարթնացնեն։։ Հին ու լավագույն զգացողություններ արտահայտող ու փոխանցող երգը Սոֆիի ու Գրիշայի ինքնատիպ մատուցմամբ կարող եք ունկնդրել կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: