Մերի Ներսիսյանի գեղեցիկ ընտանիքի ամանորյա ֆոտոշարքը

Հանրահայտ և ինքնատիպ հաղորդավար Մերի Ներսիսյանը նախատոնական գրառում է արել՝ տեղադրելով իր սիրունագույն ընտանիքի ամանորյա գունագեղ ու գեղեցիկ ֆոտոշարքը։

Մերին գրել է․ «Մինչ մեր նախատոնական ֆոտոներում էկզոտիկ ձմեռային տրամադրություն է, մեր տանը կատարվողն ավելի շուտ հիվանդասենյակ-պահեստի անցուդարձի է նման։

Ձագերս ջերմում են (հերթով), Գոռը Վիեննայի ֆիլհարմոնիկի ամանորյա համերգի սցենարն է գրում (կիսահիվանդ), սկեսուրս փախլավա է թխում (միակ ուրախությունը)։

Ես վազում եմ՝ կերակրել, ջերմաչափել, դեղ տալ, բլոգի համար ինչ-որ բան նկարել, հավաքել բոլորի իրերը մոտակա ուղևորության համար, քանի որ վաղն ամբողջ օրն աշխատելու եմ։

Հուսահատվո՞ւմ եմ, չէ, մի թեթև լարերս են շիկացել-հալվել, բայց չեմ հանձնվում, հավատում եմ, որ 31-ին բոլորն առողջ են արթնանալու: Իսկ եթե ոչ… Ես մենակ կգնամ, թող ինչ ուզում են անեն»։

Օգտատերերը առողջություն են մաղթել Մարիի բալիկներին, իսկ ոմանք էլ գրել են, որ իրենց տանն էլ է նույն վիճակը և երեխաները ջերմում են։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: