Թերևս, յուրաքանչույր տանտիկին ունի ամանորյա իր հատուկ ուտեստը, որն առանձահատուկ խնամքով ու սիրով է պատրաստում։ Շատերն էլ ամեն տարի նոր ուտեստներ են փորձում պատրաստել՝ թարմացնելով իրենց ամանորյա սեղանի պարունակությունը։
Այս օրերին շատ տանտիկիններ հետաքրքիր բաղադրատոմսերի փնտրտուքների մեջ են։ Նունե Եսայանը, որ հայտնի է նաև իր խոհարարական տաղանդով, ներկայացրել է ամանորյա Տիրամիսու պատրաստելու իր եղանակը։ Նրա մտերիմները բազմիս վստահեցրել են, որ երգչուհին շատ համեղ է պատրաստում։
Ամանորի նախաշեմին Նունեն ներկայացրել է հետաքրքիր ընտանեկան տեսանյութ։ Համեղ Տիրամիսուի պատրաստման գործին Նունեն մասնակից է դարձրել նաև իր երեխաներին։
Տեսանյութում մանրամասնորեն երևում է այն քայլաշարը, որով Նունեն պատրաստում է Տիրամիսուն։ Վերջում ստացված արդյունքը համտեսում է երգչուհու դուստրը՝ Բեթթին։ Բեթթին հավանության ժեստով հաստատում է, որ համեղ է ստացվել։
Նունե Եսայանի տեղադրած տեսանյութը, որտեղ երևում է, թե երգչուհին ինչպես է Տիրամիսու պատրաստում, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։