Հանրահայտ դարձած Ավետիսյան եղբայրների համար անցնող տարին մասնագիտական գործունեության առումով բավականին բեղուն և արդյունավետ էր։
Եղբայրները համատեղ հրավերներ էին ստանում տարբեր երկրներից՝ հայկական ընտանիքների տոնական առիթներին իրենց ոգեշունչ ելույթներով հանդես գալու համար։
Նրանք այնքան սիրվեցին այս կարճ ժամանակահատվածում, որ եղան մարդիկ, ովքեր իրենց երկվորյակ զավակներին հենց եղբայրենրի անուններով կոչեցին՝ նրանց պատվին։
Եղբայրներից Արան Ամանորն անց է կացրել ընտանիքի հետ և իր հետևորդների Նոր տարին շնորհավորել է ընտանեկան լուսանկարով։
Արան ունի գեղեցիկ ընտանիք, որն իր ամենալավ ստեղծագործությունն է համարում։ Նա երեք բալիկների հայր է։ Երեխաներից ավագը տղա է, իսկ մյուս երկուսը՝ աղջիկներ։ Իր տեղադրած տոնական ընտանեկան լուսանկարին կից Արան գրել է հետևյալը․
«Ուզում եմ շնորհակալ լինեմ Աստծուն, որ պահում ու պահպանում է իմ կյանքի ամենամեծ «ստեղծագործությունը՝ ընտանիքս։
Ուզում եմ այս տարի լինի խաղաղության, սիրո և բարեկեցության տարի։ Լինենք հույսով, լույսով և հավատով. Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ