«Չէի կարող չկիսվել․․․» Արտավազդ Եղոյանը Հարութ Փամբուկչյանի մասնակցությամբ արխիվային բացառիկ տեսանյութ է հրապարակել

Արտավազդ Եղոյանը գրում է․ «Չէի կարող չկիսվել այս երջանիկ ու խենթ պահերը, ՖԲ-ի կողմից հիշեցնող տեսանյութով, 1989թ. Ձախ Հարութի, Հրազդան ստադիոնում կայացած առաջին համերգից հետո, ուշ գիշերով մեր տանը:

Ծիծաղիս հետ, որը նաև առատ արցունքների ու խորը թախիծի վերածվեցին, տեսնելով ինձ հարազատ մարդկանց, ներկաներից համարյա կեսին, որոնք այլևս չկան մեր կողքին: Կիսվում եմ Ձեզ հետ, իմ թանկագին ընկերներ, մեր խենթ ու խելառ տարիներից մի ակնթարթով, որն այլևս միայն հուշ դարձավ, լաց ու ծիծաղն իրար խառնելով։

Մեր կյանքից հեռացող յուրաքանչյուր ակնթարթ պատմություն է դառնում: Եկեք սիրենք միմյանց, որ այդ ակնթարթները լինեն միայն բարի հուշեր հիշեցնող։ Շնորհավոր բոլորիդ գալիք Նոր տարին ու Սուրբ Ծնունդը»։

Սիրված հաղորդավարի տեղադրած արխիվային տեսանյութը, որը բարձր ու տոնական տրամադրություն է հաղորդում, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: