Նունե Եսայանը էսթետիկ ամեն ինչի սիրահար է։ Նա սիրում է իրեն շրջապատել գեղեցիկով, ինքն էլ ստեղծել գեղեցիկ իրեր և միջավայր։ Մեծ կարոևորություն տալով միջավայրի գեղեցկությանը՝ Նունեն, ինչպես նկատելի է նրա հարապարակումներից, ամեն մի տոն յուորվի է նշանավորում։
Նա սիրում է տոներին ապահովել թեմատիկ զարդարանքն ու դեկորացիաները։ Տարբեր առիթներով Նունեն խոստովանել է, որ ինքը տոներից առանձնահատուկ կերպով է սիրում Ամանորը, ուստի և առանձնահատուկ կերպով պատրաստվում է Ամանորին։
Նախորդ տարի Նունեն իր երեխաների հետ շքեղ լուսանակրներ էր տեղադրել իրենց տան գեղեցիկ ձևավորված տոնածառի մոտ։ Այս տարի երգչուհին ցուցադրել է տան տոնածառը, որն էականորեն տարբերվում է նախորդ տարիների տոնածառերի զարդարանքից։
Այս տարի Նունեի տան տոնածառը ինքնատիպ լուծումով է։ Այն փայլուն ու հետաքրքիր քարերով զարդարված կտոր է իրենից ներկայացնում, որի վերևի մասում արծաթափայլ աստղ կա դրված։ Նունեն նաև լուսանկար է տեղադրել իրենից բավականին բարձրահասակ որդու հետ։