Աներևակայելի նուրբ և համեղ ամանորյա տորթ «Ռաֆաելո»-ն ձյունիկի պես հալչում է ձեր բերանում։
Եթե սիրում եք կոկոսի քերուկը, ապա այս տորթն իրապես ձեզ համար է: Այն ստացվում է փափուկ, նուրբ քաղցր և պարզապես աներևակայելի համեղ: Իսկական տոնական տորթ է, որը բոլորը սիրում են։
Ոչ մի կտոր հաստատ չի մնա այս տորթից: Անպայման պատրաստեք այն: Արդյունքը գերազանց կլինի ու կուրախացնի հյուրերին։
Անհրաժեշտ է
Բիսկվիթի համար
Ձու՝ 5 հատ
Շաքարավազ՝ 160 գ
Վանիլին՝ 1/2 թ/գ
Աղ՝ 1 պտղունց
Նուշ՝ 70 գ
Ալյուր՝ 150 գ
Փխրեցուցիչ՝ 1 թ/գ
Կրեմի համար
Սպիտակ շոկոլադ՝ 150 գ
Սերուցք 33 %-ոց՝ 500 մլ
Պանիրը մասկարպոնե՝ 250 գ
Կոկոսի քերուկ՝ 70 գ
Օշարակի համար
Շաքարավազ՝ 50 գ
Ջուր՝ 100 մլ
Լիմոնի հյութ՝ 2 ճ/գ
Զարդարելու համար
«Ռաֆաելո» կոնֆետ՝ 10-12 հատ
Կոկոսի քերուկ՝ 50-70 գ
Պատրաստման եղանակը
Նուշի վրա եռման ջուր լցնել, մաքրել այն, ապա 10-15 րոպե 180 աստիճանի ներքո թխել ջեռոցում և մանրացնել բլենդերում:
Ձուն հարել շաքարավազի, վանիլինի և աղի հետ՝ մինչ սպիտակի: Ալյուրը միավորել մանրացրած նուշի և փխրեցուցիչի հետ:
Ներմուծել ձվա-շաքարային զանգվածի մեջ՝ խառնելով բահիկով: Լցնել խմորը կաղապարի մեջ և թխել 180 աստիճանի ներքո՝ 30 րոպե:
Սառը սերուցքը լավ հարել։ Առանձին հարել մասկարպոնե պանիրը, միավորել շոկոլադի հետ և լավ հարել:
Ավելացնել հարած սերուցքը և շարունակել հարել: Կրեմի 1/3 նասը տեղափոխել առանձին ամանի մեջ: Ծածկել սննդային թաղանթով և դնել սառնարանի մեջ:
Մնացած կրեմի մեջ ավելացնել 70 գ կոկոսի քերուկ և լավ խառնել: Բիսկվիթը կտրել 3 մասի: Օշարակը, որը պատրաստված է բոլոր բաղադրիչների խառնուրդից և եռացրած է, սառեցնել և պատել բիսկվիթի շերտերը:
Հավաքել տորթը՝ շերտերին քսելով կրեմը և շարելով իրար վրա Կողք դրած կրեմով պատել տորթը, ապա վրան ցանել կոկոսի քերուկը: «Ռաֆաելո» կոնֆետներով զարդարել տորթը: