Համեղ և բուրավետ խոզի մսից պատրաստված երշիկի բաղադրատոմսը հրաշալի է։ Տնական երշիկի համար անհրաժեշտ է բնական թաղանթ կամ աղիք։ Դրանք վաճառվում են արդեն աղ դրած կամ սառեցրած։
Պատրաստման եղանակը
Խոզի միսն ու ճարպը կտրատել 1 սմ-ն 1 սմ-ի խորանարդիկներով։ Ավելացնել մանրացված սխտոր, աղ, սև պղպեղ, սառույցով ջուր և խառնել զանգվածը 10 րոպե՝ մինչ դառնա կպչուն և միասեռ։Աղիքը խնամքով լվանալ դրսից և ներսից և քաշել հատուկ սարքի վրա՝ ծայրը ֆիքսելով քարկապով։
Տնական երշիկը լցոնում ենք ոչ շատ պինդ, որ տաքանալուց չպայթի։ Կարելի է անել մեկ երկար կամ մի քանի կարճ երշիկ։ Լցոնած երշիկն ամեն 2-3 սմ-ն մեկ ծակել ատամի չոփով կամ ասեղով։ Դա անհրաժեշտ է, որ տնական երշիկը չպայթի։ Դնել սառնարանը 5 ժամով։
Եռացրած ջրի մեջ ավելացնել աղ և դափնու տերև, մեջը դնել սառեցրած երշիկը, եփել 20-25 րոպե՝ 80-85 աստիճանի ներքո (ջուրը չպետք է եռա)։ Տնական երշիկը հյութեղ է դառնում։ Պատրաստի երշիկը, մատուցելուց առաջ, տապակել ձիթայուղով։