Արկադի Դումիկյանը գեղեցիկ, ռոմանտիկ երգ է ներկայացրել․ ահա թե ո՞ւմ է նվիրված երգը

Հանրահայտ ու շատերին սիրելի դարձած երգիչներից Արկադի Դումիկյանը, որ վերջերս է հանդես եկել իր հայաստանյան մենահամերգով, գեղեցիկ երգի մատուցմամբ է հանդես եկել։ Արկադիի մատուցած նոր գործը վերնագրված է «Սիրում եմ քեզ» ձևակերպմամբ։

Նշենք, որ երգիչն իր վերջին մենահամերգի ժամանակ խոստովանել է, որ սիրային թեմայով իր բոլոր ստեղծագործությունները նվիրված են իր սիրելի տիկնոջը։ Այս ստեղծագործությունն ունի իր հստակ հասցեատերերին։ Երգը նվիրված է Արամին ու Լիլիթին։

Ինչպես կարելի է կռահել, երգը գրվել է հենց Տիգրան Ասատրյանի որդու ու նրա ընտրյալի՝ Լիլիթ համար։ Նշենք, որ Արկադին ներկա է եղել Արամի ու Լիլիթի հարսանյաց արարողությանը՝ կատարելով հենց այս ստեղծագործությունը։

Երգն Արկադիի ինքնատիպ նվերն է եղել նորապսակներին։ Այս ստեղծագործության երաժշտությունը հեղինակել է Հարութ Թիզյանը, իսկ գործիքավորմամբ զբաղվել է Գալստյան Վարդանը։ Արամին ու Լիլիթին արված ինքնատիպ նվերը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( 9 оценок, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: