Անի Քոչարը՝ հրաշքով երկրորդ անգամ մայրանալու, որդու և ամուսնու հարաբերությունների մասին

Անի Քոչարը չհանձնվող ու համառ տեսակներից է, որը միշտ գնում է դժվարին ուղիներով՝ հավատալով աստծո ուղեկցությամբ հաջողության հասնելու մտքին։ Անիի կյանքում քիչ չեն եզրագծային օրերն ու դեպքերը։

Երբ նրա մոտ քաղցկեղային հիվանդություն է հայտնաբերվել բավականին զարգացած փուլում, նրան երկու ճանապարհ են առաջարկել, որոնցից մեկն ընտրելու դեպքում նա այլևս չէր մայրանալու, բայց Անին ընտրել է հենց այդ տարբերակը՝ նախապատվությունը տալով հնարավորինս շուտ իր տղայի՝ Դավիթի մոտ վերադառնալու գաղափարին։

Տարիներ անց, երբ Անին նորից ընտանիք կազմելու մասին է մտածել, դարձյալ ստուգումներ է անցել, քանի որ ցանկացել է սիրելիին զավակ պարգևել։ Բժիշկները որևէ հուսադրող բան չեն ասել, սակայն Անին շարունակել է հավատալ։

Իր ուխտից հետո նա հրաշքով տեղեկացել է, որ շուտով նորից է զավակ ունենալու։ Հետաքրքիր է, որ մինչ զավակի սեռն իմանալը նա համոզված էր, որ բալիկն իր հավատի ու աղոթքների պատասխանն է ու աղջիկ է, որին Մարիա է անվանելու։ Այդպես էլ եղել է։ Մանրամասները՝ կից։

Рейтинг
( 4 оценки, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: