Գուրգեն Դաբաղյանի «Հարսի պար» տեսահոլովակը՝ իր հարսանիքի բացառիկ կադրերով․ անպայման դիտեք

Հայտնի երգիչ Գուրգեն Դաբաղյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Հարսի պար», որտեղ ընդգրկվել են երգչի աձնական արխիվից կադրեր։ Գեղեցիկ տեսահոլովակն իր և կնոջ ամենաերջանիկ օրերից մեկի՝ հարսանիքի մասին է։ Երաժշտության և խոսքերի հեղինակը Գուսան Համազասպն է, պարը հեղինակվել է Սոֆի Դևոյանի պարի ստուդիայի կողմից։

Հիշեցնենք՝ երգիչն ամուսնացել է հուլիսին՝ 19-ամյա Իննայի հետ։ Հարսանիքն ավանդական է եղել՝ շքեղ ժողովրդական երգերով լի։

Երկրպագուները շատ են հավանել Գուրգենի տեսահոլովակը։ «Գուրգեն ջա՛ն, այս երգին նոր շունչ ես տվել։

Սիրում եմ այս երգը, մեծ սեր կա մեջը, խոնարվում եմ քո արվեստի, քո մեծ տաղանդի առջև», «Գուրգեն ջան, շատ ներդաշնակ զույգ եք, իսկ ձեր հարսանիքը, ինչպես նաև տեսահոլովակը՝ օրիգինալ», «Առանց հուզվել անհնար է դիտել, շատ գեղեցիկ եք», «Շատ գեղեցիկ աղջիկ է, իսկական հայուհի։ Համապատասխան զույգ եք, Աստված օրհնի ձեզ»,- գրում են նրանք։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: