Հանրաճանաչ ու շատ սիրելի երգչուհիներից Հասմիկ Կարապետյանն ունի երկու չքնաղ բալիկ, որոնք դեռ մանկահասակ են։ Նրանք լցնում են Հասմիկի կյանքը առօրյա հոգսերով, որոնք միևնույն ժամանակ քաղցր են ու հաճելի։
Հասմիկը կիսվել է ամուսնու երաժշտական հարթակում տեղադրված զավակների լուսանկարներով՝ գրելով նրանց մասին հետևյալը․ «Ինձ ուժեղացնողները․․․ Ինձ բացի կայուն և պինդ լինելուց ուրիշ ելք և ընտրություն չտվողները․ Տաթև և Գրիգոր»։
Լուսանկարներում երեխաները քնած են։ Նրանք այնքան անուշիկն են և այնքան անուշ քնով են քնած, որ դժվար է անտարբեր անցնել այդ քեղեցիկ, մանկական անկեղծ ու մաքուր նինջի տեսարանը ներկայացնող լուսանկարների կողքով։
Հասմիկը զավակների մասին միշտ ծիծաղով է խոսում, սակայն նաև շեշտում է, որ նրանց հետ բավականին դժվար է կազմակերպել կենցաղն ու միաժամանակ ծավալել մասնագիտական գործունեություն։ Ամեն դեպքում կենցաղային հոգսերով ծանրաբեռնվելը նրա համար հաճելի է, քանզի զավակներին է վերաբերում։