Յուլյա Ֆինկն ազգությամբ հայուհի չէ, բայց իրեն լիարժեք հայուհի է զգում։ Յուլյային հայկական կյանքին կապել է խորթ հայրը, որն ամուսնացել է նրա մայրիկի հետ։ Յուլյան ընտանիք է կազմել Արտյոմի հետ, որը հանրաճանաչ հաղորդավար է։
Յուլյայի ու Արտյոմի ամուսնության տասը տարին լրանալուց հետո է նրանց ընտանիքում երեխա ծնվել, այլ էլ միանգամից զույգ երեխաներ։ Յուլյան, որ տասը տարի անհամբերությամբ սպասել է բալիկի լույս աշխարհ գալուն, նրանց ծնվելուց հետո դժվարություններ է ունեցել։
Յուլյայի համար որքան սպասելի, նույնքան էլ անսպասելի է եղել բալիկների խնամքով զբաղվելը։ Նա պատմում է, թե ինչպես է եղել, որ այդպես էլ հրաժարվել է Նահանգներում ապրելու մտքից։ Նա իրեն ներդաշնակ է զգում հենց հայկական միջավայրում։
Յուլյան պատմել է նաև Արտյոմի հայրական կարգավիճակի, իր բալիկների փոքրիկ չարաճճիությունների և այլ հետաքրքիր իրողությունների մասին, որոնց մասին կիմանաք՝ դիտելով կցված նյութը։