Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք, Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է։ Զուր չեն կարծես թե այս երգից մեջբերված տողերը, որոնք իսկապես մեծ սեր կարող են առաջացնել ցանկացած երևանցու սրտում։
Այո, յուրաքանչյուր ոք, ով ապրում է այս քաղաքում և շենացնում ու գեղեցկացնում է այն, առաջին հերթին հենց նա կարող է ասել, թե որքան հիասքանչ քաղաք է մեր սիրելի Երևանը, որի ամեն մի քարն ու շենք անգամ իր իսկ խորիմաստ պատմությունն ունի։
Երևանյան ամեն մի դրվագ նկարագրելիս անգամ կարելի է անվերջ հիանալ նրա արտաքին գրավչությամբ և դիմանկարով։
Օտարն անգամ, երբ առաջին անգամ ոտք է դնում մեր սրտի քաղաք նա ասես ևս չի կարողանում իր սերն ու համակրանքն անգամ թաքցնլ և անդադար հիանալ այս փոքրիկ, բայց հարուստ կենսագրություն ունեցող քաղաքով, որն անգամ աշխարհի քարտեզի վրա չի երևում։
Չնայած այդ հանգամանքին, սակայն իր մշակութային հարուստ կենսագրությամբ Երևանն իսկապես շարուանկում է նաև մրցակցել ախարհի շատ այլ նշանակալի քաղաքների հետ։
Այն իր հետաքրքիր և յուրօրինակ առանձնահատկություններով անգամ հասցրել է սիրվել նաև օտարների կողմից։
Երևանյան հիասքանչ այս տեսարաններն արտահայտող լուսանկարներն էլ իրենց իսկ հերթին ևս տալիս են այն ընդհանուր նկարագիրը, թե որքան հետաքրքիր է այն դառնում երբ սիրով են ապրում և շենացնում նրա ներսում։