Եփրեմյան Գոռը Նահանգներում նորանոր երգերի ներկայացումներով է հանդես գալիս՝ հեռվից հեռու գոհացնելով իր երաժշտական գործունեության սիրահարներին։ Գոռի ներկայացրած նոր գործը ռուսալեզու է, վերնագրված է «Դու հեռու ես» ձևակերպմամբ։
Գոռի երկրպագուների մեծ մասը մեծ հավանության է արժանացրել սիրելի երգչի մատուցած նոր գործը՝ նշելով, որ նա էլ է գեղեցիկ, նրա հագածն ու երգածն էլ են գեղեցիկ։ Նա ինչ լեզվով էլ երգի, սիրելի ու ընդունելի է իրենց համար։
Գառի հետևորդներից ոմանք էլ գրել են, որ կգերադասեին իրենց սիրելի երգչի շուրթերից լսել բուն հայկական հնչողության երգեր։ Օգտատերերից մեկը գրել է․
«Այո, շատ հարգում եմ ձեզ որպես դերասան և որպես երգիչ, ափսոս ավելի շատ արևելյան երանգներ են հնչում այս երգում, ես սպասում եմ զգալ հայկական ոգին, որը ինձ գերում է։ Հաջողություններ եմ մաղթում ձեզ»։
Գոռի մատուցած նոր գործը, որը ռուսերենով է, կարող եք լսել ու վայելել ստորև բերված նյութի մեջ։