Ո՞վ է Ռոբերտ Քոչարյանի դուստրը․ մանրամասներ նրա մասին

Ռոբերտ Քոչարյանը, ինչպես հայտնի է, երեք զավակների հայր է։ Նրա զավակներից երկուսը տղաներ են, իսկ մեկը՝ աղջիկ։ Գայանեն ծնունդով Ստեփանակերտից է։

Գայանեն բարձրագույն կրթություն է ստացել նախ Երևանում՝ Պետական համալսարանում, ապա Լոնդոնում՝ ստանալով միջազգային իրավունքի մագիստրոսի կոչում։

Գայանեի ամուսինը նույնպես նույն ոլորտի ներկայացուցիչ է։ Նրանք նաև բիզնես ունեն, որով էլ ակտիվ զբաղվում է Գայանեն՝ մասնագիտական գործունեությանը զուգահեռ։

Լինելով մասնագիտությամբ իրավաբան՝ Գայանեն աշխատել է Արդարադատության նախարարությունում՝ լինելով աշխատակազմի ղեկավարի խորհրդականը։

Գայանեն մշտապես հիացմունքով է խոսում իր հայրիկի մասին։ Նա խոստովանում է, որ հոր դերն ու աղդեցությունը մեծ է իր հաջողությունների հարցում։ Նա հիշում է, թե ինչպես է հոր հետ դեռ մանկուց կարևոր թեմաներ քննարկել։

Գայանեին հաճախ կարելի է տեսնել հայրիկի կողքին։ Նա այս օրերին էլ եղբոր հետ մասնակցում է ընթացիկ ցույցերին, ոգևորում ներկաներին, հրապարակումներ անում ցույցերի թեժ ընթացքից։

Рейтинг
( 2 оценки, среднее 2.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: