Ավետիքյան Ռուզանը բազմաշերտ զբաղվածություն ունի։ Նա մինչ որպես դերասանուհի ներկայանալը ներկայացել էր որպես երգչուհի՝ ճանաչում ու հայտնիություն ձեռք բերելով։ Նրա արտիստական փորձը ևս հաջողության արժանացավ՝ նրան տալով նաև արտիստի որակավորում։
Ռուզանը հանդես եկավ «Կույր աշխարհ» սիրված սերիալում՝ ընդունվելով որպես հաջողակ արտիստուհի նույնպես։ Դրանից հետո նա բավականին քիչ է ժամանակ ունենում հանդես գալ երաժշտական նորություններով։
Սակայն Ռուզանի զբաղվածությունն այսքանով չի ավարտվում։ Նա նաև Կոնսերվատորիայի ու երաժշտական ուսումնարանի դասախոս է։ Երբեմն ռեստորաններում հանդես է գալիս երաժշտական կատարումներով։ Ռուզանը դեռևս չունի իր ընտանիքը, զավակներ։
Այս ամենով հանդերձ՝ նա շարունակում է առաջատար մնալ որպես երգչուհի։ Ռուզանը նոր ստեղծագործության պրեմիերայով է հանդես եկել, որի մասին մանրամասնորեն կարող եք իմանալ՝ դիտելով կցված նյութը։ Հավելենք, որ Ռուզանը խոստովանել է, որ տարիքի հետ ավելի զգայուն ու նրբանկատ է դարձել մտերիմներ ընտրելու հարցում։