Նարեկ Սարգսյանը գրում է․ «Մի հետաքրքիր բան կա փողի հոգեբանության մեջ, որը աղքատ մարդիկ չեն հասկանում։ Երբ ես դա հասկացա՝ դա ամբողջությամբ փոխեց իմ մտածողությունը։ Աղքատի մտածողությամբ մարդը համոզված է, որ հարստանալու համար պետք է ունենալ շատ փող։ Աղքատը համոզված է, որ աղքատ է, քանի որ չունի այնքան փող, ինչքան հարուստը։ Դա նույնն է, սակայն, եթե ասես, որ լավ ջութակահար լինելու համար պետք է ունենալ լավ ջութակ։ Լավ ջութակը կարևոր է, բայց շա՛տ ավելի կարևոր է նվագելու հմտությունը։
Եթե դու չունես ֆինանսական գիտելիքներ, ողջ կյանքդ մի՛շտ պարտքերի տակ ես, հազիվ ես ծայրը ծայրին հասցնում և հանկարծ վիճակախաղով շահում ես միլիոն, ապա դու ոչ թե հարուստ ես, այլ շատ փող ունեցող աղքատ, քանի որ քո գիտելիքները չեն ավելացել և մտածողությունը չի փոխվել։
Հարստանալու առաջին նախապայմանը ֆինանսական գիտելիքներն են և հարուստ մարդուն բնորոշ աշխարհայացքը։ Ավելին, հարստանալու առաջին նախապայմանը հարուստ մարդու բառապաշարն է։ Փողը կարող է վերջանալ, տունը կարող է փլվել, ապրանքը կարող է փչանալ, ծառայությունը կարող է այլևս պետք չլինել, թանկարժեք քարերը և մետաղները կարող են գողացվել։
ԵՎ միայն գիտելիքը, բառերը, աշխարհայացքն է, որ ոչ ոք ձեզնից չի կարող խլել։ Թող ասածս ո՛չ ոքի ռոմանտիկ չթվա, քանի որ հենց այդպես են հարստացել հարուստների մեծ մասը։ Փողի աշխարհը այդ սկզբունքով է գործում»։