Ասատրյան Տաթևը, ծանոթանալով Նժդեհի հետ, նրան սիրում է ամենամոտ հարազատնի նման ու նրա համար անում է այն ամենը, ինչ անցնում է անմեղ մանկան մաքուր հոգով։ Տաթևը պարբերաբար հյուր է գնում Նժդեհի տուն, նրա հետ զբոսանքի գնում։
Հերթական այցից հետո Տաթևն ու իր ամուսինը Նժդեհի հետ զբասանքի են դուրս եկել Հայաստանի ճամփաներով՝ այցելելով Գեղարդի վանք։ Տաթևին շատ է ուրախացրել այն փաստը, որ Նժդեհը հետաքրքրվում է հայկական պատմությամբ։
Նա Նժդեհին մանրակրկտորեն ներկայացնում է Գեղարդի հետ կապված պատմությունը, այն, ինչ կապված է իրենց ճանապարհի պատմական իրողությունների հետ։ Նրանց այցելել են նաև Գառնու պատմական տաճար։
Նրանց ճամձորդությունը շատ զվարճալի արկածներով է անցել։ Ճանապարհին նույնիսկ ոստիկաններն են նրանց կանգնեցրել ու տուգանել, իսկ նրանք այդ ընթացքում նկարվել են ոստիկանների մոտոցիկլի հետ։
Տաթևի ու Նժդեհի անցկացրած հետաքրքիր, հագեցած ու գեղեցիկ ժամանցի մասին պատմող հոլովակը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։