Սողոյան Օվսաննայի ափսոսալի մահը շարունակում է քննարկվել։ Մինչ հիմա պաշտոնական տեղեկություն Օվսաննայի հետ տեղի ունեցածի մասին չի տրվել, փոխարենը շրջանառվում են վարկածներ, որոնց համաձայն դեպքը կամ միտումնավոր է, կամ պատահականության արդյունք։
Փաստն այն է, որ ողբերգություն է եղածը, իսկ շատերը Օվսաննայի հետ տեղի ունեցածից հետո հիշեցին, որ նա, լինելով կենսասեր ու ակտիվ մարդ, ժամանակին ամուսնության առաջարկ է ստացել հենց եթերից՝ ընդունելով այն։
Վերստին համացանցային հարթակում շրջանառվում է այդ հուզառատ տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է եթերի ժամանակ Օվսաննայի սիրելին ծաղկեփնջով մուտք գործում հանրայինի տաղավար։
Հետո տեսախցիկը նրան է մոտեցնում ամուսնական մատանի, նա վերցնում է մատանին, ծնկի գալիս ու առաջարկում Օվսաննային դառնալ իր կինը, քանի որ երկուսն էլ գիտեն, թե ինչ են ուզում և ուր են գնում։ Օվսաննան հուզված ընդունում է այդ առաջարկը։