Տիգրան Խանջարյանը նուրբ երգարվեստի սիրահարներին ուրախացրել է գեղեցիկ երգով․ բաց չթողնեք

Բրյուսելաբնակ Տիգրան Խանջարյանին շատերը սկսեցին ճանաչել և սիրել այն ժամանակ, երբ երաժիշտը համավարակի սահմանափակումների, կարանտինային փակ իրավիճակի պայմաններում սկսեց բացօթյա համերգներ տալ իր բրյուսելյան տան պատշգամբից՝ արժանանալով թաղի բնակչության և սոցհարթակի հետևորդների հավանությանը։

Պատերազմական օրերին Տիգրանը դարձյալ ակտիվ էր։ Նա իր երգերը նվիրում էր հայ զինվորներին, հայ զինվորների քաջագործությունների մասին երգերով պատմում էր իր արտասահմանյան լսարանին։

Տիգրանը պատերազմից հետո միառժամանակ լուռ էր։ Նա ի վերջո նոր երգի պրեմիերա է ներկայացրել իր երգարվեստի սիրահարների դատին։ Ստեղծագործությունը վերնագրված է «Աշխարհս»։ Երգի թեմատիկան, ինչպես հասկանալի է, սերն է։

Ստեղծագործությունն ամբողջությամբ հեղինակել է Գրիգոր Կյոկչյանը, ով կարողացել է երաժշտությունը ներդաշնակել գեղեցիկ խոսքերին։ Տիգրանը այս նուրբ ստեղծագործությունը մատուցում է տեսահոլովակի զուգակցությամբ։

Տեսահոլովակում Տիգրանի հետ որպես մոդել հանդես է գալիս Ելիզավետա Մակովիչը։ Տիգրանի ներկայացրած նոր երգն ու տեսահոլովակը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: