«Սիրտ կա, տամ վայելի» Իվետա Մուկուչյանը երգ է ներկայացրել

Հանրահայտ ու սիրված երգչուհի Իվետա Տոնոյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել: Երգչուհին երգը հայերենով է ներկայացրել: Այն աչքի է ընկնում երգչուհու երգացանկի երգերի ոճային առանձնահատկությամբ:

Երգը վերնագրված է «Անհասանելի»: Երգի խոսքերը հեղինակել է Ֆելիքս Խաչատրյանը: Դժվար չէ երգը լսելիս նկատել Ֆելիքս Խաչատրյանի ձեռագիրը: Երաժշտության վրա աշխատել են երեք հոգի՝ Իվետա Մուկուչյանը, Ֆելիքս Խաչատրյանը և Նարեկ Հովսեփյանը:

Երգի թեման սերն է, սիրային հարաբերություններում հավատարմության, նրբանկատության ու զգուշավորության կարևորումը: «Սիրտ կա, տամ վայելի, Բաց, մտի, քանդի տես՝ ով կա մեջը». ահա այսպիսի ձևակերպումներով է կառուցված երգը:

Երգը դեռևս չունի համապատասխան տեսահոլովակ, սակայն այն արդեն հասցրել է արժանանալ բազում դրական արձագանքների: Դրական արձագանքողներից շատերը ափսոսանք են հայտնում, որ նմանօրինակ երգեր շատ քիչ կան մեր շոու բիզնեսում:

Իվետա Մուկուչյանի, Ֆելիքս Խաչատրյանի և Նարեկ Հովսեփյանի համագործակցության արդյունքում ծնված բավականին ուշագրավ ու գեղեցիկ գործը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: