Երկրաշարժի փլատակներից հրաշքով փրկված Մարինեի և դուստրերի փրկվելու պատմությունը ցնցել է բոլորին

Այսօր երկրաշարժյան աղետի անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման օրն է։ Օրվա տրամադրությունները հիմնականում կապված են երկրաշարժյան աղետալի հիշողությունների հետ։ տարիների հեռվից աղետի հետ առնչվող պատմությունները չեն դադարում ազդեցիկ լինել։

Հատկապես ազդեցիկ է մի կնոջ պատմություն, ով ժամանակին փրկվել է փլատակների տակից։ Նրա փրկվելու պատմությունն այնքան ազդեցիկ էր, որ ցնցել էր բոլոր լսողներին։ Պատմության հերոսը Մարինե Նուռոյանն է։ Մարինեն իր ընտանիքի անդամների հետ հրաշքով է կարողացել փրկվել։

Կնոջն իր երեխաների հետ փլատակների տակից միայն դեկտեմբերի ութին են կարողացել գտնել։ Տեղում փրկարարական աշխատանքներ իրականացնելիս հայտնի «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները ձայներ են լսել։ Հասկանալով, որ փլատակների տակ ողջ մարդիկ կան, տղաները սկսել են ավելի ակտիվ գործել։

Տղաներից մեկը՝ Բորիսը, ով փոքրամարմին տղա էր, կարողանում է իր ճկունության շնորհիվ դուրս բերել Մարինեին և նրա երեք աղջիկներին։ Մարինեին ու նրա աղջիկներին ժամանակին լուսանկարել է Մխիթար Խաչատրյանը, իսկ այդ կադրը ստացել է «20-րդ դարի Մադոննա» անվանումը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: